Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՎԱՌՎԵՑԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ

Դեկտեմբերի 18-ին  մեծ հանդիսությամբ և տոնական բարձր տրամադրությամբ վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունելով բոլորին՝ շնորհավորեց գալիք տոների կապացկությամբ: Քաղաքապետն իր խոսքում ընդգծեց. «Ամբողջ Հանրապետությունում այսօր Գյումրին նորից առաջինը վառեց իր տոնածառի լույսերը: Սա շատ կարևոր է, որովհետև սիմվոլ է դարձել, որ առաջինը մենք ենք վառելու լույսերը»: Քաղաքապետը իր խոսքում նաև ընդգծեց, որ 2018 թվականին քաղաքի բարեկարգման, անօթևանության խնդրի վերացման և այլ ոլորտներում բազմաթիվ ծրագրեր ունեն իրականացնելու, իսկ այդ գործում կարևոր է բոլորի մասնակցությունն ու աջակցությունը: Ընդամենը 1-2 օր հետո՝ դեկտեմբերի 20-ին, վառվելու է նաև վերակառուցված Ռուսթավելի փողոցի լույսերը: