Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ- «ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոսի 22-ին  տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների բանալիների հանձնման արարողությունը, որին ներկա էին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ներկա էին նաև «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրանի բարերար Սարգիս Սեփեջյանը, հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը, մի շարք կառույցների ղեկավարներ, գյումրեցիներ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր խոսքում ևս մեկ անգամ նշեց, որ այսօր ծրագիրն իր տեսակով աննախադեպ է, որովհետև դրա շրջանակներում կառուցվեց սոցիալական բնակարաններ: Քաղաքապետը կարևորելով այս ծրագրի իրականացումը, հույս հայտնեց, որ այն կունենա իր շարունակությունը և նույն այդ շենքի ևս երկու մուտքերի վերակառուցմամբ մոտ 2 տասնյակ բնակարաններ կհանձնվեն շահագործման: Քաղաքապետն իր խոսքում անդրադարձավ նաև Գյումրին առանց տնակների հիմնադրամին՝ ևս մեկ անգամ կոչ անելով բոլորին՝ միանալ ծրագրին: Սոցիալական բնակարանների կառուցման ծրագրի կարևորության, դրա շարունակության անհրաժեշտության մասին խոսեցին նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրանի տնօրեն Հրահատ Ստեփանյանը: Բարերար Սարգիս Սեփեջյանն էլ շնորհակալություն հայտնեց իր հայրենակիցներին օգնելու համար ընձեռված հնարավորության համար, միաժամանակ ընդգծելով, որ հայրենակիցներին օգնելը համարում է իր պարտականություններից: 
Մինչ բնակարանների բանալիների հանձնումը՝ տեղի ունեցավ օրհնության կարգ, ապա կտրվեց կարմիր ժապավենը, որի պատիվը տրվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, բարերար Սարգիս Սեփեջյանին և նրա տիկնոջը, ով արմատներով գյումրեցի է: 
Նկատի ունենալով Գյումրի համայնքին ցուցաբերված մարդասիրական վերաբերմունքը, սոցիալական բնակարանների կառուցման և անօթևանության հիմնախնդրի լուծմանն ունեցած գործուն աջակցությունն ու ներդրումը՝ բարերար Սարգիս Սեփեջյանը պարգևատրվեց Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով: Շնորհակալագրեր հանձնվեցին բոլոր այն կառույցներին, ովքեր իրենց աջակցությունն էին ունեցել այս գործընթացում: 
Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Մովսես Խորենացի 46/1 հասցեով գտնվող շենքում շահագործման հանձնվեց 11 բնակարան, որից մեկը երեք սենյականոց, 10-ը՝ մեկ սենյականոց: