Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՀ-ՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԷՅՋԻ ՏԱԳՈՒՉԻԻՆ
Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 17:39

 Այսօր` հունիսի 17-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է պաշտոնական այցով Գյումրիում գտնվող ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին: Ողջույնի խոսքում քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով դիվանագիտական ներկայացուցչության անհրաժեշտությունը հայ-ճապոնական հարաբերությունների խորացման հարցում: Խոսելով Գյումրիի և ճապոնական քաղաքներից մեկի հետ քույր քաղաք դառնալու և հետագա համագործակցության մասին՝ Գյումրու քաղաքապետը որպես կարևոր ուղղություն ընդգծել է սեյսմիկ ոլորտում փոխգործակցությունը: Էյջի Տագուչին իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` վստահեցնելով, որ նույնպես կողմ է տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցային կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել վերջինիս ուղղված ծրագրերի իրագործմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Գյումրու քաղաքապետարան 17.06.15

_MG_5897

_MG_5896