Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Ուղերձ
Շաբաթ, 04 Հոկտեմբեր 2014 22:21

  Սիրելի ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, որը մենք նշում ենք առանձնակի ջերմությամբ և երախտագիտությամբ: Բոլոր ժամանակներում ուսուցչի առջև դրվել են ամենաբարձր պահանջները, իսկ հայ ուսուցիչը միշտ պատվով է ընդունել ժամանակի մարտահրավերները` լինելով հասարակակական, քաղաքական, պատմական իրադարձությունների կենտրոնում, հանդես գալով որպես մշակույթի, գիտության և ազգային նկարագրի կրող:
Անհերքելի է մանկավարժի դերը հասարակության ձևավորման հարցում, քանզի վերջինիս աշխատանքը չի կայանում միայն նրանում, որ սերունդներին փոխանցում է գիտելիքների որոշակի պաշար: Ուսուցչի բարձր առաքելությունը աշակերտի` որպես անհատի և հայրենիքի արժանի զավակի ձևավորման մեջ է: Ձեր ակտիվ դերը հասարակական կյանքում, բարձր պրոֆեսիոնալիզմը, ուշադիր և հետևողական վերաբերմունքը կրթվող սերնդի նկատմամբ , հիրավի, անգին են:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և շնորհակալություն հայտնում մասնագիտությանը ձեր նվիրվածության համար` մաղթելով բարեկեցություն, քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և մասնագիտական հաջողություններ:


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան