Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Վ. Սպիվակովի Բարեգործական Հիմնադրամի «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» փառատոնի դափնեկիրների
Չորեքշաբթի, 16 Հուլիս 2014 13:22

 Այսօր՝ հուլիսի 16-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Վ. Սպիվակովի Բարեգործական Հիմնադրամի կողմից անցկացվող «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» փառատոնի դափնեկիրներին, ովքեր ներկայացնում են Գյումրու նկարչական և արվեստի դպրոցները: Մասնակիցների երկու տասնյակ աշխատանքներ փառատոնի օրերին ներկայացվել են ցուցասրահներում, իսկ երեխաներն արժանացել են դափնեկրի կոչման: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհավորեց երեխաներին ու մանկավարժներին Գյումրու պատիվը բարձր պահելու համար՝ նշելով, որ կարևորում է Գյումրիի մշակութային կյանքում պատանի սերնդի լուրջ ձեռքբերումները, ինչը լավ հիմք է հանդիսանում մշակույթի տվյալ բնագավառների զարգացման համար: Իրենց հերթին մանկավարժները շնորհակալություն հայտնեցին արվեստների դպրոցների նկատմամբ քաղաքապետի մշտական ուշադրության և աջակցության համար՝ միաժամանակ վստահեցնելով, որ նմանատիպ առիթներ դեռ կլինեն, քանի որ Գյումրիում տաղանադավոր և հեռանկարային երեխաներ շատ կան: Հանդիպման վերջում քաղաքապետ Սամվել Բալասանյանն անձամբ փոխանցեց դափնեկիրներին իրենց հուշամեդալները, պատվոգրերն ու շնորհակալագրերը:

 

DSC_0328

DSC_0330

DSC_0349

DSC_0351