Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն անցկացրեց բաց խորհրդակցություն
Երեքշաբթի, 08 Հուլիս 2014 16:01

 Այսօր` հուլիսի 8-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական բաց խորհրդակցությունը՝ կապված քաղաքում ջրամատակարարման նոր ցանցի անցկացման աշխատանքների հետևանքով քանդված փողոցներում առկա իրավիճակի հետ: Խորհրդակցությանը մասնակցում էին «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Գիտեկ» խորհրդատվական կազմակերպության, ջրամատակարարման նոր ցանց անցկացնող` «Դարոժնիկ» և «Սադե» շինարարական ընկերությունների պատասխանատուները և քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակիցները: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ ջրամատակարարման ցանցի անցկացման հետևանքով փողոցներում առկա իրավիճակը շարունակում է դժգոհություն առաջացնել բնակչության շրջանում՝ ստեղծելով բազմաթիվ անհարմարություններ: Ըստ քաղաքապետի, նախորդ պայմանավորվածությունները չեն տվել ցանկալի արդյունք և անհրաժեշտ է մշակել հստակ աշխատելաոճ, որը թույլ կտա համատեղ ուժերով արագ վերացնել խնդիրը: Ստեղծված վիճակից դուրս գալու և աշխատանքների իրականացման իրենց առաջարկներն ու ծրագրերը ներկայացրեցին նաև « Շիրակ-ջրմուղկոյուղի » ՓԲԸ-ի, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու «Գիտեկ» խորհրդատվական կազմակերպության պատասխանատուները: Հանդիպման ընթացքում որոշվեց նաև կազմել քանդված փողոցների ըստ առաջնահերթության վերանորոգման ցանկը և կատարել համապատասխան աշխատանքներ, քանի դեռ եղանակային պայմանները բարենպաստ են: