Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետի շնորհավորական խոսքը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապապկցությամբ
Կիրակի, 01 Հունիս 2014 13:03

Zinanshan

Սիրելի երեխաներ,
Ի սրտե շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Տոնը լի է ինչպես անսահման ջերմությամբ, այնպես էլ պատասխանատվության զգացումով՝ աշխարհի ողջ մարդկությանը համախմբելով բոլորիս համար կարևոր մի խնդրի շուրջ. դա երեխաների շահերի և իրավունքների պաշտպանությունն է, նրանց առողջության, կրթության ու դաստիարակության հարցերի լուծումը: Երեխաներն են, որ իրենց ջերմությամբ ու ժպիտներով, ծափ-ծիծաղով իմաստ են հաղորդում մեզ՝ մեծերիս կյանքին, և մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որ նրանց մոլորակը լինի միծտ գունեղ և անհոգ: Թանկագին փոքրիկներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Թող ձեր գլխավերևում միշտ շողա արևը և երկինքը լինի անամպ, թող ուրախությունն ու հաջողությունը ուղեկցեն ձեզ ձեր ամբողջ կյանքում:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան