Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Քաղաքապետի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ
Հինգշաբթի, 27 Մարտ 2014 09:22

DSC0703

 Հայ թատրոնի հարգարժան նվիրյալներ, սրտանց շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Մեր թատրոնն ավելի քան 2000-ամյա պատմություն ունի, որի ընթացքում Հայ բեմը թատերարվեստի համաշխարհային ճանաչման շատ դեմքեր է ունեցել: Հոգևոր արժեքների պահպանման, զարգացման ու տարածման գործում նրանց ավանդույթներն այսօր պատվով ու մեծ պատասխանատվությամբ շարունակում եք դուք՝ ձեր արվեստի ուժով շարունակելով ոչ միայն գեղագիտական հաճույք պատճառել, այլև կրթել ու դաստիարակել: Աջակցելով թատրոնին` յուրաքանչյուրս աջակցում ենք մարդկանց բարոյական ոգու ամրապնդմանը եւ ավելի առողջ հասարակություն ունենալուն: Սիրելի աճեմյանցիներ, ես շնորհակալ եմ ձեր նվիրվածության և ձեր կատարած աշխատանքի համար: Երեկ Թատրոնի միջազգային օրվան նվիրված հիանալի տոն վայելեցինք միասին Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ` մաղթելով առողջություն, անսպառ եռանդ, նորանոր ստեղծագործական մտահղացումներ, ձեռքբերումներ և չդադարող ծափեր լեփ–լեցուն դահլիճներում:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան