Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու Կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ «Խաղաղ մանկություն» խորագիրը կրող մանկական միջոցառումը
Երկուշաբաթի, 26 Օգոստոս 2013 12:29

Xaxax_mankutyun

 Գյումրու Կենտրոնական հրապարակում օգոստոսի 23-ին տեղի ունեցավ «Խաղաղ մանկություն» խորագիրը կրող մանկական միջոցառումը: Բացի մի շարք հովանավորներից, միջոցառման կայացման համար աջակցություն էր ցուցաբերել նաև Գյումրու քաղաքապետարանը: Այդ օրը միջոցառմանը մասնակցություն ունեցավ Գյումրու քաղաքապետարանի «Արտաքին կապերի, արարողակարգի և տուրիզմի» բաժինը: Մանուկները և ծնողները մեծ գոհունակությամբ շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին և աջակիցներին՝ հորդորելով հաճախակի և շարունակական դարձնել նման միջոցառումները: