Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Շնորհավորական ուղերձ երեխաների պաշտպանության օր
Շաբաթ, 01 Հունիս 2013 08:59

 Սիրելի համաքաղաքացիներ, թանկագին երեխաներ, շնորհավորում եմ բոլորիս Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Երեխաների պաշտպանությունը, նրանց առողջության, կրթության ու դաստիարակության հարցերը բոլոր ժամանակներում կարևոր տեղ են զբաղեցրել հայկական իրականության մեջ, այս ամենն առավել արտահայտիչ է, երբ խոսում ենք ավանդապաշտ ու ընդգծված կոլորիտ ունեցող գյումրվա ընտանիքների մասին, որտեղ երեխան միշտ սրբություն է եղել:
Սիրելի հայրենակիցներ
Երեխաները մեր կյանքի իմաստն են, մեր ուրախությունն ու հպարտությունը, և մենք այսուհետ էլ կշարունակենք աշխատել նրանց կարիքները հոգալու, նրանց իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլոր երեխաներին և մաղթում խաղաղ, ուրախ ու անհոգ մանկություն:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան