Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետն ընդունեց Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանին
Հինգշաբթի, 16 Մայիս 2013 16:23

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսենին (նստավայրը՝ Թբիլիսի):

Դեսպան Յանսենը նախ շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանից ընդունելության համար և ներկայացրեց իրենց հետաքրքրող հարցերի շրջանակը, որոնք հիմնականում առնչվում էին քաղաքի սոցիալ-տնտեսական վիճակին: Պատասխան խոսքում Սամվել Բալասանյանը նախ ողջունեց առաջին անգամ Գյումրի այցելած դեսպանին և հանգամանալից ներկայացրեց քաղաքի ներկա վիճակը և ապագայում նախանշված ու արդեն մեկնարկած ծրագրերը: Քաղաքապետը նաև պատրաստակամություն հայտնեց շվեդական կողմի հետ քննարկել ցանկացած ծրագրի նախագիծ, ինչը հնարավոր կլինի իրականացնել Գյումրիում: Հանդիպման ավարտին քաղաքապետը հիշեցրեց, որ այսօր Շվեդիայում "Եվրատեսիլ 2013" երգի մրցույթի շրջանակներում ելույթ է ունենալու Հայաստանի ներկայացուցիչը և երկուստեք հաջողություն մաղթեցին «Դորիանս» խմբին:

meetting Samvel Balasanyan and Diana Janse

meetting Samvel Balasanyan and Diana Janse