16.02.2024թ. Գյումրու համայնքապետարանը՝ ի դեմս Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը` (ՎԶԵԲ) ի դեմս Երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջի Ախալկացիի՝ կնքել են ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի համաձայնագիր։
Ըստ համաձայնագրի կողմերը նախատեսում են «Անի» և «Ավստրիական» թաղամասերի ողջ ճանապարհային ցանցի հիմնանորոգման և տվյալ թաղամասերի ինչպես նաև Շիակացի փողոցի արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքներ իրականացնել։
Ծրագրի այս փուլով նախատեսվում է հիմնանորոգել շուրջ 16 կմ երկարությամբ ճանապարահատված, ընդհանուր առմամբ 190 հազար մետր քառակուսին՝ երթևեկելի։
Ընդհանուր թվով հիմնանորոգվելու է 37 փողոց, տեղադրվելու են 1300 նոր լուսատուներ, 208 լուսատու տեղադրվելու է Շիրակացի փողոցից մինչև Օզանյան ճանապարհահատվածի երկու կողմերում։
Մինչ համաձայնագրի ստորագրումը, ողջունելով ներկաներին, Վարդգես Սամսոնյանը խոսել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի հետ համատեղ իրականացված փողոցաշինական ծրագրերի, իրականացվելիք աշխատանքների, հետագա ծրագրերի և մի շարք այլ հարցերի մասին։
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Երևանյան գրասենյակի տնօրեն Ջորջի Ախալկացին շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարին համագործակցության և արդյունավետ աշխատանքի համար։
«Գյուրմրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի նախորդող տրանշների միջոցների հաշվին մինչև 2023 թվականը հիմնանորոգվել է քաղաքի թվով 33 փողոց և 4 հրապարակ։
Նշենք նաև, որ փողոցաշինական աշխատանքների մեկնարկը կտրվի նախագծերի ձեռքբերումից հետո։
Այս պահին ընթացքի մեջ են նախագծերի գնման մրցույթային գործընթացները։