Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի մոտ այսօր՝ փետրվարի 9-ին, քաղաքացիների ընդունելությունն է անցկացվել...

09.02.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի մոտ այսօր՝ փետրվարի 9-ին, քաղաքացիների ընդունելությունն է անցկացվել: Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է նաև Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը։

Փողոցի բարեկարգում, բնակարանի և հողի սեփականաշնորհում, աշխատատեղեր ու դրամական աջակցություններ. այս և բազմաթիվ այլ հարցեր բնակիչների կողմից ներկայացվել է համայնքի ղեկավարին:

Հարցերի մի մասը ոլորտային պատասխանատուների հետ քննարկվել և լուծում ստացել են տեղում, որոշ հարցերի դեպքում հանձնարարվել է գործնական քայլեր ձեռնարկել՝ բնակիչներին աջակցելու համար։

Համայնքի ղեկավարի մոտ ընդունելության այսօր եղել է 40 քաղաքացի: