Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Փետրվարի 6-ին Գյումրու համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի Ղեկավար կոմիտեի 4-րդ նիստը...

06.02.2024թ. Փետրվարի 6-ին Գյումրու համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի Ղեկավար կոմիտեի 4-րդ նիստը, որին մասնակցել է նաև Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը:

Ղեկավար կոմիտեն համարվում է ծրագրի գլխավոր որոշում կայացնող մարմին, որում ընդգրկված են Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ, Գյումրի, Վանաձոր և Պիլա համայնքների ղեկավարները, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարությունների, Կադաստրի և Քաղաքաշինության կոմիտեների ներկայացուցիչներ։

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում անդրադարձել է ծրագրին, խոսել դրա կարևորության, ծրագրի շրջանակներում ունեցած ձեռքբերումների և առաջիկա սպասելիքների մասին:

ՂԿ նիստի ընթացքում ծրագրի ղեկավար Ն․ Լափաուրին և ծրագրի փորձագետները ներկայացրել են ծրագրի իրականացման երրորդ տարվա (հաշվետու ժամանակահատված՝ 01․02․23-01․02․24թթ․) կատարված աշխատանքների մասին հաշվետվություն, քննարկվել և հաստատման են ներկայացվել մինչև ծրագրի ավարտը նախատեսվող աշխատանքային պլանը։