Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հյուրընկալել է Իտալիայի Միլան քաղաքում բնակվող ծնունդով գյումրեցի հագուստի մոդելավորող-դիզայներ Նաիրա Խաչատրյանին

18.12.2023թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հյուրընկալել է Իտալիայի Միլան քաղաքում բնակվող ծնունդով գյումրեցի հագուստի մոդելավորող-դիզայներ Նաիրա Խաչատրյանին:

Համայնքի ղեկավարը ողջունել է ճանաչված մեր համաքաղաքացու այցը Գյումրի, ապա կողմերը խոսել են Գյումրու առավել զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների ու ծրագրերի, քաղաքի պատմամշակութային հարուստ ժառանգության, ամենատարբեր ոլորտներում քաղաքի ունեցած ներուժի ու մի շարք այլ հարցերի մասին:

Նաիրա Խաչատրյանը Վարդգես Սամսոնյանին ներկայացրել է իր անցած ուղին, խոսել ձեռբերումների և նախաձեռնությունների, աշխարհի հայտնի բրենդների հետ իր համագործակցությունների և ունեցած կապերի մասին, ապա անդրադարձել ծրագրին, որի շրջանակներում 2024 թվականի գարնանը նախատեսում է Գյումրիում կազմակերպել հագուստի մեծ ցուցադրություն՝ պատմական մեր քաղաք հրավիրելով միջազագային ճանաչում ունեցող անհատների/ընկերությունների ներկայացուցիչների: Նաիրա Խաչատրյանը նախատեսում է Գյումրիում բացել նաև մոդելավորման դպրոց, իր փորձով կիսվել տեղի մասնագետների ու ուսանելու ցանկություն ունեցողների հետ.« Մեծ ծրագրեր ունեմ Գյումրիի հետ կապված: Մեծ է ցանկությունս իմ ծննդավայրում մեծամասշտաբ միջոցառում կազմակերպելու, մոդելավորման դպրոց հիմնելու, աշխատատեղեր բացելու : Ձեզ մոտ եմ այսօր ԲՀԿ Շիրակի մարզի կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանի ուղեկցությամբ, իր հետ խոսել ենք նախատեսվող ծրագրերի ու դրա շրջանակներում տարվելիք աշխատանքների մասին, և այսօր ուզում ենք դրանք քննարկել Ձեզ հետ»,-ավելացրել է Ն.Խաչատրյանը:

ՎՀամայնքի ղեկավարը ողջունել է նախաձեռնությունը, կարևորել նմանօրինակ ծրագրերի իրականացումը՝ Գյումրին աշխարհին առավել ճանաչելի դարձնելու, աշխարհի տարբեր անկյուններից մարդկանց Գյումրի բերելու և իր պատմությունը նրանց ներկայացնելու գործում: Վարդգես Սամսոնյանն իր խոսքում նաև պատրաստակամություն է հայտնել կազմակերպչական գործերում աջակցելու՝ համայնքի ունեցած հնարավորությունների շրջանակներում: