Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրիում շարունակվում է կանգառների տեղադրման գործընթացը

20.12.2023թ. Գյումրիում շարունակվում է կանգառների տեղադրման գործընթացը
Նոր ու հարմարավետ կանգառների տեղադրման գործընթացն իրականացվում է մասնավոր ներդրման արդյունքում: Ներդրողը «ՏՐԻՊԼ ՍԻ» ՍՊԸ-ն է՝ ի դեմս ընկերության տնօրեն, գյումրեցի գործարար Նորայր Դավթյանի:

Համագործակցության մեկնարկը տրվել էր 2019 թվականին: Նախատեսված էր տեղադրել 70 նոր կանգառ, որից 53-արդեն տեղադրվել է:

Վերջին 1-2 օրվա ընթացքում կանգառներ տեղադրվել են Ալեք Մանուկյան փողոցում (Դատարանի դիմացի մայթ) և Արևելյան փողոցում:

Եվս 5 կանգառ տեղադրվելու է.

Մարգրետ Թետչեր և Մանուշյան փողոցների խաչմերուկ-2 հատ

Գարեգին Նժդեհ փողոց (Բարեկամության այգու հարակից մայթ)-1 հատ

Գործարանային փողոց (Ֆուտբոլի ակադեմիայի հարակից մայթ)-1 հատ

Մուշ 2/2 թաղամաս ( 9-րդ շենքի հարակից մայթ) -1 հատ