Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Տեղի է ունեցել Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հանրային լսումը

25.12.2023թ. Տեղի է ունեցել Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հանրային լսումը։
Հանրային լսմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, Գյումրի համայնքի ավագանու խմբակցությունների ղեկավարներ, ավագանու անդամներ, համայնքապետարանի ներկա և նախկին աշխատակիցներ։

Համայնքի ղեկավարի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը ներկայացրել է բյուջեի նախագիծը, մանրամասն անդրադարձ կատարել եկամուտներին, ծախսերին, ՀՀ կառավարության կողմից տրամադրվող դոտացիային:

2024 թվականի բյուջեն կազմում է 5 մլդ 767,7 մլն, որից.

3 մլդ 522, 7 մլն-ն կազմում է դոտացիան

2 մլդ 245 մլն-ն՝ սեփական եկամուտները

2023 թ.-ի համեմատ բյուջեն ավելացել է 1 մլդ 276, մլն-ով, որի մեջ դոտացիայի աճը կազմում է 934,3 մլն

Հանրային լսման մասնակիցները հարցեր են հղել համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանին, խորհրդական Լենա Ջիլավյանին, հանդես եկել առաջարկներով, որոնք քննարկվել են տեղում, որոշակի հարցերի պարագայում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ դրանք քննարկելու, դրանցով պայմանավորված խնդիրների լուծման ուղղություններ գտնելու համար:

Կից ներկայացնում ենք հանրային լսման տեսագրության հղումը։