Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այցելել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ

26.12.2023թ. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այցելել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ: Փոքրիկները հյուրերին ողջունել են երգ ու պարով՝ տոնական տրամադրություն փոխանցելով ներկաներին:

Վարդգես Սամսոնյանն իր խոսքում ողջունել և շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ, միաժամանակ իր երախտիքի ու շնորհակալության խոսքը հղել անձնակազմին՝ սրտացավ ու հոգատար վերաբերմունքի, ներդրած ահռելի ջանքերի համար: ️Համայնքի ղեկավարն այնուհետ ընդգծել է, որ երեխաներին առնչվող հարցերն իր մշտական ուշադրության կենտրոնում են, մշտապես պատրաստակամ է աջակցելու, հնարավոր ամեն բան անելու՝ այս փոքրիկների առօրյան առավել հարմարավետ դարձնելու համար:

Կենտրոնի տնօրեն Լիդիա Մարտիրոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ուշադրության և ցուցաբերված վերաբերմունքի համար, ապա նաև կարևորել նման այցերը կենտրոն:
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև կենտրոնի սենսոր-զգայական սենյակի բացումը

Տնօրենի փոխանցմամբ՝ սենյակը բացվել է Հոլանդիայում գործող «Ասմիկ-Արմենիա» հիմնադրամի անմիջական աջակցությամբ:
Հիմնադրամի հովանավորությամբ սենյակը նախ վերանորոգվել է,ապա նաև տեխնիկապես հագեցվել: Անհրաժեշտ տեխնիկան ընտրվել է հիմնադրամ- «Երեխաների տուն» մանկատուն համագործակցության, համատեղ քննարկման արդյունքում: Սենյակը նախատեսված է երեխաների զգայական զարգացման համար: