Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում»

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում իրականացվելու է Հաղթանակի պողոտայի, Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների, Սբ . Ամենափրկիչ եկեղեցու և հարակից այգու, Աճեմյան, Հանեսօղլյան, Նալբանդյան և Ջիվանի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ։

Հաղթանակի պողոտայի մի հատվածում աշխատանքներն ընթացքի մեջ են, առաջիկա օրերին կմեկնարկեն նաև շինաշխատանքները Աճեմյան և Հանեսօղլյան փողոցներում, հաջորդիվ՝ Աբովյան փողոցի մի հատվածում, Ջիվանի, Տերյան, Նալբանդյան փողոցներում։