Home Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

  Գյումրու քաղաքապետարանը հայտարարում է Սայաթ-Նովայի հուշարձանի լավագույն էսքիզային առաջարկի մրցույթ: Հուշարձանը տեղադրվելու է Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի և Բագրատունյաց հրապարակի հատման վայրում: Այն նախատեսվում է իրականացնել բրոնզից:
  Էսքիզային առաջարկները,այդ թվում նաև նախահաշիվը, մինչև սույն թվականի դեկտեմբերի 8-ը ժամը 1200-ն ներկայացնել Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժին:
Հանձնաժողովի կողմից լավագույը ճանաչված էսքիզային առաջարկի հեղինակի հետ կկնքվի պայմանագիր` այն իրականացնելու համար:
  Մրցույթի պայմանների և հուշարձանի տեղադրման քաղաքաշինական առաջադրանքի հետ ծանոթանալ Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնում:

Հասցե` ք. Գյումրի Վարդանանց 1
Հեռ: (0312) 22229