Home Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

 Գյումրու քաղաքապետարանը ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի № 660 որոշմամբ հաստատված «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցության» կարգի համաձայն իրականացնում է իրազեկում՝ համաձայնեցման ներկայացված Գյումրի քաղաքի Արագած փողոց թիվ 5/3 հասցեի հողամասում բացօթյա սրճարան կազմակերպելու նախագծային առաջարկության վերաբերյալ:
 Շահագրգիռ անձիք, հասարակական կազմակերպությունները և հասարակության ներկայացուցիչները նախագծային առաջարկությանը կարող են ծանոթանալ քաղաքաշինության և ճարտարապետության բաժնում և քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
 Նախագծերի վերաբերյալ նորմատիվ և այլ իրավական ակտերով հիմնավորված դիտողությունները, առաջարկությունները, ինչպես նաև սեփական միջոցներով կատարված անկախ փորձաքննության գրավոր եզրակացությունները ներկայացնել Գյումրու քաղաքապետարան՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը: Նախագծի հասարակական քննարկումները կկայանա սույն թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16-ին քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնում:

բեռնել նախագիծը