Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Մրցույթ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻՑ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ


1.Գյումրու քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածի թեկնածուի, որը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին.
1) 16-30 տարեկան երիտասարդ,
2) երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին տիրապետելը,
3) երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ,
4) երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն:
2.Թեկնածուի հետ կանցկացվի հարցազրույց, որի ժամանակ նա կներկայացնի իր պատկերացումները համայնքի երիտասարդության խնդիրների վերաբերյալ և կառաջարկի դրանց լուծման ուղիներ՝ ՀՀ Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի գուրծունեության շրջանակներում: Հաշվի կառնվի թեկնածուի համապատասխանությունը ներկայացված չափորոշիչներին, երիտասարդության ոլորտում նրա փորձառությունը, հարցազրույցի արդյունքները, նրա կողմից ներկայացված փաստաթղթերի առկայությունը:
3. Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել ինքնակենսագրություն (CV), դիպլոմների, պատվոգրերի, հավաստագրերի պատճեներ, տեղեկանք աշխատանքի վայրից /եթե աշխատում է/: Փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Գյումրու քաղաքապետարան (հասցեն`ք. Գյումրի, Վարդանանց 1 3 –րդ հարկ, աշխատակազմի քարտուղարին):

Մրցույթը կկայանա 2014 թվականի փետրվարի 26-ին ժամը 11:00: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2014 թվականի փետրվարի 25-ը, մինչը ժամը 18:00: