Home Գյումրի համայնք Աշխատակազմ

 

Mghitaryan_Vagharshak

Յուրա Ալեքսանյան 

Ծնվել է 1967 թ. դեկտեմբերի 1-ին՝ Լենինականում:

  

1974-1982 թթ. սովորել և ավարտել է Արագածավանի միջնակարգ դպրոցը:

    

1982-1985 թթ. սովորել և ավարտել է Լեռնագոգի արհեստագործական ուսումնարանը:

1985 թ. զորակոչվել եմ խորհրդային բանակ և ծառայել Բոլգրադ քաղաքի օդային դեսանտային զորքերում:

1987-1988 թթ. աշխատել է հակակարկտային կայանում որպես հրետանավոր:

1988 թվ.-ից մասնակցել է Հայաստանի անկախացման եւ Արցախի ազատագրման գործընթացներին: Ակտիվ մասնակցություն է ունեցել «Ուրարտու» ջոկատի կազմավորմանը:

1990 թ. մայիսի 14-ից հուլիսի 13-ը մասնակցել է ՀՀ Գորիսի շրջանի Խնածախ, Խոզնավար, Վաղատուր գյուղերի պաշտպանական մարտերին:

1990 թ. դեկտեմբերի 5-ից մինչև 1991 թ. հունվարի 25-ը մասնակցել է ՀՀ Գորիսի շրջանի պաշտպանական մարտերին:

1991 թ. մարտի 14-ից մինչև ապրիլի 23-ը մասնակցել եմ ԼՂՀ Հադրութի շրջանի ազատագրական մարտերին՝որպես «Ուրարտու» ջոկատի հրամանատար: 1992 թ. մարտի 12-ից մայիսի 14-ը մասնակցել եմ ԼՂՀ Մարտունու շրջանի պաշտպանական ազատագրական մարտերին:

1992 թ. հուլիս ամսին «Ուրարտու» ջոկատը համալրեց Գյումրու 333 ինքնապաշտպանական մոտոհրաձգային գումարտակը, որի կազմում նույն թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 25-ը մասնակցել է Լաչինի միջանցքի ընդլայնմանը եւ Գյուլիբերդ-Սաֆյան հատվածի պաշտպանությանը:

1993 թ. հունվարին ընդգրկվել եմ 5-րդ բրիգադի Գյումրու 4-րդ գումարտակի կազմում նախ որպես դասակի, ապա՝ վաշտի հրամանատար:

1993 թ. փետրվարի 23-ից ապրիլի 18-ը մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր, Պողոսագոմեր, Վաղուհաս,Չլդրան,Դրմբո,Հաթերք,Զագլին,Ումուդլու,Ջայնաթաղ, Գյուլաթաղ,Կուսապատ,Հակոբկամարի,Մեգրելսկ,Մաղավուզ գյուղերի ազատագրական մարտերին:

1993 թ. հունիսի 14-ից օգոստոսի 26-ը մասնակցել եմ ԼՂՀ Հադրութի շրջանի գյուղերի եւ Ֆիզուլի քաղաքի ազատագրմանը:

1994 թ. հունվարի 5-ից մինչև փետրվարի 8-ը մասնակցել եմ ԼՂՀ Մարտակերտի շրջանի ազատագրմանը:

2000 – 2005 թթ. ընդունվել և ավարտել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ հեռակա ուսուցմամբ, ստանալով իրավագետի որակավորում:

2008-2010 թթ. Եղել է ԵԿՄ Գյումրու տարածքային բաժանմունքի նախագահ, իսկ 2010 թվ-ից մինչ օրս ՝ ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է՝ «Մարտական ծառայություն», ԼՂՀ «Արություն», ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» ,«Մարշալ Բաղրամյան»,«Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան» մեդալներով, ՀՀ ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով, «Հայաստանի երկրապահ», «5-րդ բրիգադ»,«Ղարաբաղի մայրերի երախտագիտություն»,«ՀՀ զինված ուժեր 20 տարի»,«ԵԿՄ 20 տարի»,«5-րդ բրիգադ 25 ամյակ»,«Եռասերունդ երկրապահ» հուշամեդալներով և մի շարք պատվոգրերով: