Գլխավոր էջ Գյումրի համայնք Աշխատակազմ

 

Jlavyan_Lena

Լուսինե Ռուբենի Սանոյան


Ծնվել է 1976 թվականի փետրվարի 6-ին Լենինականում: 

1993 թ. գերազանցությամբ՝ «Ոսկե» մեդալով, ավարտել է Գյումրու Ակադեմիական վարժարանը:: 

1998 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԳՊՄԻ-ին: 

2013թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետի ասպիրանտուրայի բաժինը և ԲՈՀ-ի ԵՊՀ-ի գերմանական լեզուներ մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 

2014 թ. ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կանանց ձեռներեցության զարգացման դասընթացները և, ներկայացնելով պրոյեկտ, ստացել է դիպլոմ։ 

2016 թ. Լոնդոնի Դոքլանդ Ակադեմիայում ուսումնասիրել է «Տուրիզմ և Շրջագայություն» առարկան։ 

2021 թ. մասնացել է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE, www.cipe.org) կողմից աջակցվող «ԵՎՐԱՍԻԱ. ՁԵՎԱՎՈՐԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐ, 2-ՐԴ ՓՈՒԼ» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացին։ Հրապարակումներ՝ մի շարք գիտական հոդվածների հեղինակ: Օտար լեզուներ՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն: Պարգևներ և կոչումներ` 1998 թ. գերազանցության «Ոսկե» մեդալ 2005թ. ԲՀԳՄԱ- ի պատվավոր դոկտոր 2013թ ԲՈՀ-ի ԵՊՀ-ի գերմանական լեզուներ մասնագիտական խորհրդի որոշմամբ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Մասնակցել է մի շարք միջազգային կոնֆերանսների և ստացել պարգևներ և շնորհակալագրեր։ 

2016 թ –ից մինչ օրս Գյումրի համայնքի ավագանու անդամ: 

2012 –2024թթ «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի փոխտնօրեն։ 

2019-2020թթ – համատեղության կարգով «Շիրակի Մ. Նալբանդյնանի անվան պետական համալսարան» հիմնադրամում օտար լեզվի հրավիրված մասնագետ։ 

2017-2018 թթ– համատեղության կարգով ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի անգլերեն լեզվի դասախոս։ 

2006-2012 թթ- «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի միջազգային կապերի վարչության աշխատակից, այնուհետ՝ պետ։ 

2006-2014 թթ. համատեղության կարգով «ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանում» որպես օտար լեզվի ուսուցչուհի։ 

2002-2005 թթ.- ԱՄՆՄԶԳ «Ուրբան Ինստիտուտ» հայաստանյան մասնաճյուղի Գյումրի գրասենյակում որպես ֆինանսական ղեկավարի օգնական։ 

2000 թ. նոյեմբեր-2002թ համատեղության կարգով «Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ»-ի Գյումրի մասնաճյուղի գրասենյակում որպես փոխառությունների գործակալ։ 

2000 թ. հուլիս-հոկտեմբեր «Կաթոլիկ Օգնության Ծառայություն» հայաստանյան մասնաճյուղում փոխառությունների գործակալ։ 

1999-2000 թթ. կամավորական սկզբունքով «Կաթոլիկ Օգնության Ծառայություն» հայաստանյան մասնաճյուղում անգլերեն լեզվի ուսուցիչ։ 

1999-2006 թթ. - Գյումրու Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի անգլերեն լեզվի ամբիոնի դասախոս։ 

1999-2001 թթ.- «Պրոգրես» Համալսարանում անգլերեն լեզվի դասախոս։ 

2024 թվականի հունվարի 18-ից՝ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ  

Ամուսնացած է, ունի երկու երեխա: