Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks
Home

MayorSamvelBalasanyan_

Հարգելի բարեկամներ

Ջերմորեն ողջունում եմ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Հավատարիմ մնալով իմ կողմից որդեգրած սկզբունքին՝ շարունակուկելու ենք մեր բաց, թափանցիկ ու հրապարակային աշխատանքը: Կայքն իր գործունեությամբ կշարունակի ծառայել քաղաքապետարանի գործունեությունը, քաղաքում տեղի ունեցող իրադարձություններն ու գործընթացները հասարակությանը ներկայացնելու գործին: Կայքի գործարկումը ոչ միայն ժամանակի պահանջ է, այլ նաև՝ հասարակության բոլոր շերտերի հետ համագործակցության լավագույն հարթակ: Հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերի վերացման, Գյումրու քաղաքապետարանի գործունեության նկատմամբ լիարժեք վստահության ձեռք բերման համար ակնկալում եմ քաղաքացիների ու կազմակերպությունների նախաձեռնությունը: Համատեղ ու արդյունավետ աշխատանքով շարունակենքփոխել քաղաքում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, մեր սիրելի Գյումրին դարձնե՜նք ժողովրդավարության, փոխադարձ հարգանքի ու փոխվստահության քաղաք:

 Գյումրու քաղաքապետ՝ Ս. Բալասանյան

 

ԳՅՈՒՄՐՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

 

2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Գյումրին հայտարարվել է 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք:

Գյումրու ավագանին իր 2012 թվականի նոյեմբերի 22-ի N171-Ն որոշմամբ ստեղծել է «Գյումրու զարգացման հիմնադրամ», որի նպատակն է աջակցել Գյումրի համայնքում սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային ու տուրիստական բնագավառների զարգացմանը, «Կումայրի արգելոց - թանգարանի» տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, վերականգմանը, նորերի կառուցմանը և ընդհանրապես քաղաքային ենթակառույցների արդիականացմանը:

Կոչ ենք անում բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց, սփյուռքի մեր հայրենակիցներին, անհատ ձեռնարկատերերին, բարերարներին, ովքեր շահագրգռված են և ուզում են Գյումրին տեսնել որպես զարգացած, բարգավաճ, մշակութային և հոգևոր արժեքներ կրող քաղաք, որ իրենց մասնակցությունը բերեն հայրենանվեր այս գործին:

Գյումրու քաղաքապետարանը երաշխավորում է ներդրվելիք ֆինանսական միջոցների օգտագործման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը:

Հիմնադրամի հաշվեհամարն է` «Արդշինինվեստբանկ» - հ/հ 2472604777620000


 
  • Նորություններ

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Թանգարանների հարգելի աշխատակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ: 1978 թվանակից աշխարհում այս օրը...

Ընթերցել...

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ, շնորհավորում եմ Ձեզ մայիսյան փառապանծ...

Ընթերցել...

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ին կապակցությամբ։ Ավանդաբար նշվող այս տոնը...

Ընթերցել...

ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻ 103-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՕՐԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀԵՐ ՀԵՐԻ ՁՈՐ

Ապրիլի 24-ին  Հայոց Եղեռնի 103-րդ տարելիցի օրը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի...

Ընթերցել...