Գլխավոր էջ Information Center Announcements
There are no translations available.

«Գյումրին ՀՀ 2016թ. Երիտասարդական Մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանի հրավերով ս/թ ապրիլի 23-ին, ժամը՝ 15:00 –ին Գյումրու Երիտասարդական Պալատում ելույթ կունենա հանրաճանաչ դաշնակահար, «Վերածնունդ» միջազգային փառատոնի ժյուրիի անդամ Արմեն Ահարոնյանը: Համերգային ծրագրում ջազային և դասական երաժշտություն:

 
 
There are no translations available.

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Գյումրու համայնքապետարանը ս/թ ապրիլի 23 –ին հայտարարում է համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ: Կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին, հիմնարկ ձեռնարկություններին, կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին ցուցաբերել ակտիվություն քաղաքի մաքրման և կանաչապատման գործում: 

 
 
There are no translations available.

Գյումրի համայնքի ղեկավարի կողմից անկացվող համայնքի բնակիչների ընդունելություն 2014թ. ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարի կողմից կազմակերպվել է համայնքի 274 բնակիչների ընդունելություն: Բարձրացված 272 հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ, իսկ Գյումրու համայնքապետարանի լիազորություններից դուրս հարցերին առնչվող 2 դիմումը վերահասցեավորվել է «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ին:
Գյումրի համայնքի ղեկավարի կողմից անկացվող համայնքի բնակիչների ընդունելութ

 
 
 
There are no translations available.

ՀՈՒՇԱԹԵՐԹ  

ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՅԼԵՐԻ

Ի՞նչ անել մինչև հեղեղումները

- Միշտ պատրաստ ունենալ աղետի կապոց. 

- Պատրաստել ավազով լցված պարկեր. 

- Մաքրել կոյուղին. 

- Պահեստավորել խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար). 

- Հետևել ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին. 

- Հեղեղումների սպառնալիքի դեպքում անջատել գազը, էլեկտրականությունը. 

- Հետևել տարահանման և ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին. 

- Տեղեկանալ հեղեղումների սպառնալիքի դեպքում բնակության վայրից անվտանգ հեռանալու ճանապարհները. 

- Բնակավայրից հեռանալու անհնարինության դեպքում տրանսպորտով կամ ոտքով բարձրանալ բնակավայրին մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ և այլն).

- Պատրաստի ունենալ լուսային ազդանշանային սարքեր.

- Ամրացնել այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք և այլն):

 

 
 
There are no translations available.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

 
 
 
<< Start < Prev 131 132 133 134 135 136 137 138 139 140 Next > End >>

Page 137 of 175