Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

2016 թվականի մարտի 31-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայանալու է «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաքի բացման արարողություն» ծրագիր (այսուհետ Ծրագիրը):
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Գյումրու քաղաքապետարանին առաջարկվել է Ծրագրի շրջանակներում կազմակերպել և իրականացնել Գյումրին որպես Հայաստանի Հանրապետության երիտասարդական մայրաքաղաք լավագույնս բնութագրող, ինչպես նաև՝ քաղաքի մշակութային ինքնատիպությունը ներկայացնող 40 րոպե տևողությամբ մշակութային ծրագիր: Հրավիրում ենք բոլոր շահագրգիր կազմակերպություններին և անձանց ծրագրի քննարկմանը, որը տեղի կունենա սույն թվականի մարտի 3-ին՝ ժամը 16:00-ին, Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում, Վարդանանց հրապարակ 1 հասցեում:
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնից. հեռ՝ 2 22 45