Գլխավոր էջ Information Center Announcements
There are no translations available.

Տեղեկացնում ենք, որ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում անցկացնելու է հանրային միջոցառումներ: Մանրամասներին ծանոթանալ կից ներկայացված փաստաթղթերում:

 
 
There are no translations available.

2018 թվականի հուլիսի 11-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:00-ից

 
 
There are no translations available.

Հարգելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում CW-ICB-2018/03 կոդով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու և «Մուշ 2» թաղամասին մոտեցնող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար հայտարարված մրցույթին ներկայացված հայտերի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն՝ առաջարկված 1 983 493.21Եվրո նվազագույն գնով: Շինաշխատանքների թույլտվությունը Երևանյան խճուղու համար տրվել է 25.06.2018թ.-ին, իսկ «Մուշ 2» թաղամասին մոտեցնող ճանապարհի համար՝ 28.06.2018թ.: Աշխատանքների մեկնարկը վերոհիշյալ փողոցներում տրված է: Նախագծի խորհրդատուն է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն:

 
 
 
There are no translations available.

Հարգելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում CW-ICB-2018/02 կոդով Գյումրի քաղաքի Ջիվանի, Աբովյան, Ղորղանյան, Վարպետաց փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար հայտարարված մրցույթին ներկայացված հայտերի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն՝ առաջարկված 439 116.84 Եվրո նվազագույն գնով: Շինաշխատանքների թույլտվությունը տրվել է 08.06.2018թ.-ին: Աշխատանքների մեկնարկը վերոհիշյալ փողոցներում տրված է: Նախագծի խորհրդատուն է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն:

 
 
There are no translations available.

2018 թվականի հունիսի 29-ին Երևանում կայանալու է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողով: Ձեզ ենք ներկայացնում համաժողովի ծրագրի նախագիծը և գրությունը:

 
 
 
<< Start < Prev 101 102 103 104 105 106 107 108 109 110 Next > End >>

Page 107 of 175