Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

Հարգելի համաքաղաքացիներ,

Գյումրու տնտեսական ակտիվությունը խթանելու, դրան ուղղված տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախաձեռնում է ՀՀ տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ներդրումային–գործարար ծրագրերի հարթակի ստեղծում: Ներդրումային–գործարար ծրագիրը միտված է խթանել նախաձեռնվող ձեռնարկության /start up/, գործող ձեռնարկության ընդլայնման կամ վերսկսման, ձեռնարկությունների վերապրոֆիլավորման ծրագրերին:

Հայտարարությանը կարող եք ծանոթանալ նաև Գյումրու քաղաքապետարանի www.gyumricity.am և ֆեյսբուքյան էջերում, որտեղ կից ներկայացված է ներդրումային ծրագրի ձևաչափը, այն կարող եք ներբեռնել, լրացնել և փաստաթղթերը մինչև սույն թվականի հունիսի 25-ը ներառյալ ներկայացնել Գյումրու քաղաքապետարան: Ձևաչափը կարող եք վերցնել նաև Գյումրու քաղաքապետարանից:

Բեռնել ձևաչափը