Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի3-րդկետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով`Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ավագանին որոշում է. 1.Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N 282-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 283-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. 1) 1-ին կետով հաստատված NN1-15 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1-15 հավելվածների, 2) 2-րդ կետով հաստատված NN16-34 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 16-33 հավելվածների, 3) 3-րդ կետով հաստատված NN35-58 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 34-57 հավելվածների: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականիհուլիսի1-ից: |