30.04.25
Արտաշ և Գրիշա Ասատրյանները համերգի ընթացքում շնորհավորեցին Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին
|
Այսօր Գյումրիում կայացած մշակութային միջոցառման ընթացքում հանրահայտ երգիչներ Արտաշ և Գրիշա Ասատրյաններն իրենց ելույթի ժամանակ ողջունեցին և շնորհավորեցին Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ընդգծեցին Գյումրու հանդեպ ունեցած իրենց սերն ու կապվածությունը՝ վստահեցնելով, որ քաղաքը նոր առաջնորդի ղեկավարությամբ առաջընթացի նոր փուլ կմտնի։ Շնորհավորանքի խոսքն ուղեկցվեց ջերմ մթնոլորտով ու հանդիսատեսի երկարատև ծափահարություններով։ Գյումրու քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնում մեծ գուսան Ասատրյան ժառանգներին՝ քաղաքի մշակութային կյանքի նկատմամբ ցուցաբերված ուշադրության և ջերմ բարեմաղթանքների համար։
|
|
29.04.25
Տիկին Մոնրոյ-Վինթերին համայնքապետարանում հանդիպեց Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին
|
Այսօր ճանաչողական այցով Գյումրիում էր Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը: Տիկին Մոնրոյ-Վինթերին համայնքապետարանում հանդիպեց Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին: Համայնքի ղեկավարի եւ դեսպանի միջև ծավալվեց ջերմ, կառուցողական զրույց, Գյումրիում փոքր եւ միջին բիզնես զարգացնելու, նոր ներդրումներով հանդես գալու առաջարկներ եղան: Քանի որ Գյումրու հարակից համայնքներում ազգաբնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է, Գյումրու համայնքապետը դեսպանի ուշադրությունը հրավիրեց հենց այդ ոլորտին՝ առաջարկելով Նիդերլանդներից Գյումրի կաթնարդյունաբերության ոլորտի մասնագետներ հրավիրել: Տիկին Մոնրոյ-Վինթերն էլ Գյումրիում ...
Մանրամասն |
|
24.04.25
Հայոց ցեղասպանության զոհերի 110-րդ տարելիցի հիշատակի օրվա կապակցությամբ
|
Հայոց ցեղասպանության զոհերի 110-րդ տարելիցի հիշատակի օրվա կապակցությամբ Գյումրու ավագանու Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամները՝ Ավետիս Առաքելյանի եւ Գագիկ Մանուկյանի գլխավորությամբ, այցելեցին Հերհերի ձոր /Ջարդի ձոր/ , ծաղիկներ զետեղեցին այնտեղ նահատակված անմեղ զոհերի հիշատակին։Որից հետո ավագանու անդամները եղան Շիրակի պանթեոնում՝ հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի համար անձնվիրաբար զոհված մեր հերոսներին։ Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվում․․․․
|
|
24.04.25
Վարդան Ղուկասյանի ուղերձը
|
Մարդկային երևակայությունը տանջող և անմեկնաբանելիորեն մղձավանջային մի երազ է Հայոց ցեղասպանությունը հայության կյանքում։ Նրա խորքային պատճառներից են ինչպես իր բնօրրանում հետապնդվող հայի քրիստոնեական, արիադավան ու մշակութաստեղծ ինքությունը, այնպես էլ թուրքի երբեք չանհետացող եղեռնաբաղձությունն ու դրա պասիվ դիտորդը դարձած հին Եվրոպան։Ամեն տարի այս խորհրդանշական օրը ցեղասպանությունը վերապրած հայերի սերունդներս ակամա հաղորդակից ենք դառնում մեր պապերի ու տատերի անցած ողբերգությանը՝ և’ որպես մարդ, և՛ որպես հավաքականություն, այսինքն՝ ազգ։ Նրանց կրած չարչարանքներն այսօր հայերիս հավաքական գիտակցության մեջ վերածվել են հիշողական սարսափների, որ Սարդարապատի հերոսամարտի և Արցախյան գոյամարտի տարիներին պոռթկացել ...
Մանրամասն |
|
03.04.25
Գյումրու Անի թաղամասի հարգելի՛ բնակիչներ
|
Ապրիլի 2-ին արտաքին լուսավորությունն անջատված է եղել հոսանքի լարերի հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով, որոնք արդեն վերացված են: Ցանկացած խնդրի դեպքում հորդորում ենք զանգահարել (0312) 2-22-14 հեռախոսահամարով:
|
|
02.04.25
Սարիկ Մինասյանն այցելել է «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»
|
Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ ապրիլի 2-ին այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»` հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների, 2020 թվականի 44-օրյա պատերազմի և Արցախյան հերոսամարտի ընթացքում ընկած հայորդիների շիրիմներին։
|
|
01.04.25
Մասնակցային բյուջետավորման գործընթացի քվեարկության փուլն ավարտվել է
|
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մասնակցային բյուջետավորման գործընթացի առաջարկների քվեարկության փուլն ավարտվել է։ Հաղթող է ճանաչվել «Թափառող և տնային կենդանիների կյանքի բարելավման համալիր ծրագիր» առաջարկը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |