|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Մարինե Ավետիսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
18/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
05/08/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի N 204-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ 2025 թվականի օգոստոսի 05-ին ժամը 15:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում): Քննարկման հարցը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Գյումրի համայնքի ավագանու որոշման նախագիծ (Զեկուցող՝ Դ.Մանվելյան) Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ անձիք (ֆիզիկական, իրավաբանական) իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ուղարկել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ gyumri@gyumri.am կամ հանձնել հանրային քննարկման քարտուղարին սույն հրավերի հրապարակման պահից սկսած 10 օրվա ընթացքում, անկախ քննարկմանը ներկա գտնվելու հանգամանքից: Քննարկման մասնակիցները իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ներկայացնել քննարկման քարտուղարին նաև հանրային քննարկման ավարտից հետո 5 օրվա ընթացքում: Սույն հրավերին կցվում է ներկայացվող նախագիծը:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
|
|
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Մարինե Ավետիսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
18/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
04/08/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025-2030 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը 2025 թվականի օգոստոսի 4-ին ժամը 15։00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում): Քննարկման հարցը՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025-2029 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը» Զեկուցող՝ Մ․Հարությունյան Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ անձիք (ֆիզիկական, իրավաբանական) իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ուղարկել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ gyumri@gyumri.am կամ հանձնել հանրային քննարկման քարտուղարին սույն հրավերի հրապարակման պահից սկսած 10 օրվա ընթացքում, անկախ քննարկմանը ներկա գտնվելու հանգամանքից: Քննարկման մասնակիցները իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ներկայացնել քննարկման քարտուղարին նաև հանրային քննարկման ավարտից հետո 5 օրվա ընթացքում:ւյն հրավերին կցվում է՝ ծրագիրը:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
|
|
|
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լևոն Միրզախանյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
14/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
14/09/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք Գյումրի քաղաքի պետական ֆոնդի տների բնակիչներին, որ առաջացող խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է սեղմ ժամկետներում վճարել գոյացած պարտքերը: Խնդրում ենք մոտենալ «Գյումրու բնակարանային տնտեսության սպասարկում» ՓԲԸ, որը գտնվում է ք. Գյումրի, Վարդանանց հրապարակ 1, 1-ին հարկ, 4-րդ սենյակ:
«Գյումրու բնակարանային տնտեսության սպասարկում» ՓԲԸ-ի տնօրինություն
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լևոն Միրզախանյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
14/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
14/09/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Շնորհակալություն, որ պատրաստ եք մասնակցել մեր հարցմանն ու Ձեր ներդրումն ունենալ Հայաստանում ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի խթանման գործում։
Այս ուսումնասիրության նպատակն է պարզել ոչ միայն Ձեր մասնակցությունը կազմակերպված սպորտային գործողություններին, այլև առհասարակ՝ ֆիզիկական ակտիվության դերն ու հաճախականությունը Ձեր առօրյայում։
Հարցաշարը լրացնելը կտևի 5-7 րոպե. պարզապես կիսվեք Ձեր իրական փորձով, որը կօգնի մշակել ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը խթանող ծրագրեր։
|
| | |
|
|
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |