Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԷՐ ՀՐԱՎԻՐԵԼ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ

Փետրվարի 14-ին  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդակցության էր հրավիրել կապի և հեռահաղորդակցության ոլորտի պատասխանատուների՝ առանցքում ունենալով Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում Հ.Շիրազի և դրան հարող փողոցների վերակառուցման աշխատանքները: Խորհրդակցության ընթացքում կողմերը խոսեցին ու քննարկեցին մի շարք հարցեր՝ կապված հաղորդալարերի անցկացման, աշխատանքների մեկնարկի և առաջիկա անելիքների մասին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկաներին հորդորեց անել հնարավորը՝ աշխատանքների բնակական ընթացը չխաթարելու, դրանք ճիշտ ու ժամանակին իրականացնելու համար: