Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՍՐԱՅԵԼԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբերի 13-ին  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Իսրայելից Գյումրի ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին նաև «Հայաստան – Իսրայել» հասարակական համաժողովի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը, հայ ռազմական դիվանագետ, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) հիմնադիր-պետ Հայկ Քոթանջյանը և այլք: Քաղաքապետը ողջունեց հյուրերի այցը Գյումրի, ապա ներկայացրեց Գյումրին իր պատմությամբ ու մշակույթով: Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին նաև Գյումրու և Իսրաելի Պետախ Տիկվա քաղաքների հնարավոր համագործակցության մասին: