Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ «ՊԱՏՎՈ ԲԼՈՒՐ» ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՇՎԵՑ «ՊԱՏՎՈ ԲԼՈՒՐ» ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ 7-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

Օգոստոսի 20-ին  Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրի տարածքում նշվեց «Պատվո բլուր» հուշահամալիրի վերաբացման 7-րդ տարելիցը, ինչպես նաև՝ տեղի ունեցավ ռուս-թուրքական պատերազմի զոհված ռուս սպաների և զինվորների հիշատակի արարողություն, որին ներկա էին Գյումրիում ՌԴ հյուպատոս նորանշանակ հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և այլք: Քաղաքապետը ողջունելով ներկաներին՝ խոսեց հայ-ռուսական դարավոր բարեկամության, իր խոսքում միաժամանակ կարևորելով բարեկամության խորհրդանիշ «Պատվո բլուր» հուշահամալիրի վերաբացման մասին, որը տեղի ունեցավ 7 տարի առաջ: