Home Information Center News ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՇՐՋԵՑ ԳՅՈՒՄՐՈՒ ՌՈՒՍԹԱՎԵԼԻ, ՇԻՐԱԶ, ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ

Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շրջեց Գյումրու Ռուսթավելի, Շիրազ, Աբովյան փողոցներով, ծանոթացավ Կումայրի արգելոց-թանգարանի մեջ մտնող պատմական շենք-շինությունների ներկայիս վիճակին, խոսեց դրանց պահպանման ու վերականգնման մասին: Շրջայցից հետո Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցավ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շնորհանդեսը, որի նախագիծը մշակել են ՀՀ կենտրոնական բանկն ու «Հույս Գյումրիի շենացման» հիմնադրամը: «Հույս» Գյումրիի Շենացման ծրագրի ղեկավար Լենա Մուրադյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում Գյումրիում կատարված աշխատանքների արդյունքն ու խոսեց հետագա անելիքների մասին: Վարչապետը իր խոսքում ողջունեց նախաձեռնությունը, ընդգծելով, որ վերը նշված ծրագիրը Գյումրիում տրամադրություն փոխող ծրագիր է, միաժամանակ ընդգծելով, որ բոլորը և առաջին հերթին կառավարությունը, շահագրգռված են Գյումրիում ներդրումների կատարման հարցում: Վարչապետը խոսեց նաև իր ընտանիքի կողմից կատարվելիք ներդրման մասին: Իր խոսքում ողջունելով ներկաներին, քաղաքապետն անդրադարձավ Գյումրու վերականգնմանը, քաղաքում տուրիզմը զարգացմանը, միաժամանակ շնորհակալություն հայտնելով այն անձանք, ովքեր այս հարցում ունեն իրենց ներդրումը: