Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի´ հայրենակիցներ,
Հարգելի գյումրեցիներ,
Շնորհավորում եմ մեր պետության կարևորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Երկու տասնամյակ առաջ հայ ժողովուրդը կողմ քվեարկելով ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որը միտված էր ժողովրդավարության և ազատության ամրապնդմանը: Հայ ժողովուրդն իր քվեարկությամբ պատմական քայլ կատարեց դեպի իրավական պետություն, հիմքում ունենալով համամարդկային արժեքները, իսկ դրանց հավատարիմն մնալն ու պահպանելն այսօր յուրաքանչյուրիս քաղաքացիական պարտքն է: 2015 թվականին հայ ժողովուրդը կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին, որի մեջ կատարվող փոփոխությունները միտված են երկրի կառավարման համակարգը ավելի ժողովրդավարական դարձնելուն, միաժամանակ քաղաքացիական հասարակության մասնակցությունը երկրի կառավարման գործընթացին ընդլայնելուն, քանզի ուժեղ պետության հիմքում համամարդկային արժեքներով առաջնորդվող հասարակությունն է: Սիրելի հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղություն, բարեկեցություն և կայուն առաջընթաց՝ ի շահ մեր երկիր և հասարակության բարօրության: