Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Sunday, 27 March 2016 09:25

Թատերական արվեստի հարգելի՛ գործիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Հայ թատերական արվեստի նվիրյալներն իրենց աշխատասիրությամբ և անսահման նվիրումով, բարձր պահելով թատրոնի հեղինակությունը, արժանի են առանձնակի գովեստի ու երախտագիտության:
Թատրոնը, և մասնավորապես Գյումրու թատրոնը, մշտապես կարողացել է նուրբ դիտողականությամբ համադրել և մեկտեղել մարդկային բաղձալի երազանքներն ու իրականությունը, անցյալն ու ներկան, որոնք արտացոլվել են հանդիսատեսին մատուցված գեղագիտական բարձր ճաշակով համեմված, ուսանելի և ճանաչողական ուղղվածություն ունեցող ներկայացումների մեջ:
Թատրոնը այսօր էլ մեծ եռանդով ու պատասխանատվությամբ շարունակում է պահպանել իր փառավոր պատմության ընթացքը և ավանդույթները՝ նպաստելով սերունդների աշխարհայացքի ձևավորմանը, հոգևոր զարգացմանն ու մնայուն արժեքների կերտմանը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, անսպառ եռանդ, նորանոր ստեղծագործական մտահաղացումներ ու ձեռքբերումներ և թող բեմարվեստին մատուցած ձեր ծառայությունները մշտապես արժանանան բարձր գնահատականի: