Home Information Center News Գյումրու քաղաքապետի շնորհավորական խոսքը ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
Saturday, 16 November 2013 21:24

 Սիրելի ուսանողներ,
Շնորհավորում եմ Ուսանողների Միջազգային օրվա կապակցությամբ, որն ավանդաբար նշվում է նոյեմբերի 17-ին: Այս օրը խորհրդանշական է ամբողջ աշխարհում ուսանողների միավորման հարցում` անկախ աշխարհագրական սահմաններից, ուսումնական հաստատություններից ու ընտրած մասնագիտությունից: Ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու լավագույն զենքը կրթված ու գիտելիքների հարուստ պաշարով զինված երիտասարդն է, իսկ հայ երիտասարդը միշտ աչքի ընկել սովորելու իր մեծ ձգտումով: Սիրելի ուսանողներ, ձեզանից է կախված մեր ապագան, դուք եք մեր վաղվա օրը: Կարևորելով ապագայի նկատմամբ մեծ պատասխանատվությունը` մաղթում եմ ձեզ ուսման մեջ մեծ հաջողություններ, հաստատուն կամք և նվիրվածություն:


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան