Գլխավոր էջ Information Center News Սամվել Բալասանյանն այսօր ներկա գտնվեց քաղաքում կազմակերպված մի շարք միջոցառումների
Saturday, 01 June 2013 19:09

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր շրջայց կատարեց քաղաքի մի շարք նախակրթարաններով և շնորհավերեց փոքրիկներին տոնի կապակցությամբ: Այնուհետև քաղաքապետը ներկա գտնվեց Գյումրու տիկնիկային թատրոնի շենքում կազմակերպված Մերկուրովի անվան նկարչական դպրոցի սան Սուրեն Թադևոսյանի անհատական ցուցահանդեսին, ապա պատվոգրեր և նվերներ հանձնեց տարբեր բնագավառներում աչքի ընկած, ինչպես նաև սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաներին: Օրվա երկրորդ կեսին քաղաքապետն այցելեց Գյումրու ծննդատուն, որտեղ ավերիչ երկրաշարժից հետո լույս աշխարհ էր եկել 50 000 րդ երեխան՝ փոքրիկ Հայկը:

Աշխատանքային օրվա ավարտին քաղաքապետարանի շենքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Լեհաստանի Բելաստոկ քաղաքի քաղաքապետ Տադեուշ Տրուսկոլասկուն ստորագրեցին երկու քաղաքների միջև համագործակցության մասին փաստաթուղթ:

DSC_0009

Belastok-Gyumri_agriment