Home Information Center News Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին
Tuesday, 28 May 2013 14:44

Մայիսի 27-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ ողջունեց դեսպանին և վերջինիս խնդրանքով ներկայացրեց քաղաքում վերջին շրջանում կատաված աշխատանքները, առանձնահատուկ կանգ առնելով հունիսի 30 ին նախանշված «Գյումրին 2013թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների կազմակերպչական մասի վրա: Օգտնվելով առիթից Սամվել Բալասանյանը պաշտոնապես հրավիրեց Ջոն Հեֆֆերնին և նրա տիկնոջը ներկա գտվելու միջոցառումների բացման հանդիսավոր արարողությանը, ինչը և ընդունվեց դսպանի կողմից: Այնուհետև կողմերն քննարկեցին մի շարք այլ հարցրեր ինչպիսիք են օրինակ Գյումրու թատրոնի հին շենքի վերականգնման համար հնարավոր ֆինանսական միջոցներ հայթայթելը: Այս կապակցությամբ դեսպանը քաղաքապետի հետ կիսվեց իր գաղափարներով:

Նույն օրը Գյումրու քաղաքապետն ու Հայաստանում ԱՄՆ ի արտակարգ և լիազոր դեսպանը ներկա գտնվեցին «Հետքերով որբերի հայոց» լուսանկարների ցուցադրությանը, որն անցկացվեց Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը:

DSC_0080