Գլխավոր էջ Information Center News Մասնակցային բյուջետավորման մասին իրազեկման արշավ՝ Շիրակի պետական համալսարանում

22.03.2024թ. Մասնակցային բյուջետավորման մասին իրազեկման արշավ՝ Շիրակի պետական համալսարանում
Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի միջազգային դրամաշնորհային ծրագրերի պատասխանատու Լենա Մխիթարյանը ներկայացրել է մասնակցային բյուջետավորման գործընթացի նպատակը, հիմնական սկզբունքները, չափանիշները, ավագանու կողմից մասնակցային բյուջետավորման համար հատկացված գումարի չափը, առաջարկների ներկայացման չափանիշները, քվեարկության կարգն ու ժամկետները։

Հանդիպման ավարտին ուսանողներն իրենց հետաքրքող հարցերը հղել են բանախոսին, ստացել պատասխաններ։

Սույն թվականի մարտի 27-ին, ժամը՝ 15:00-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) տեղի կունենա մասնակցային բյուջետավորման գործընթացի վերաբերյալ հանրային լսում: