Գլխավոր էջ Information Center News Մարտի 5-ին լրանում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակը

05.03.2024թ. Մարտի 5-ին լրանում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակը

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը և համայնքապետարանի մի խումբ ներկայացուցիչներ ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Հայաստանի ազգային հերոս, պետական ու ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով մեծանուն հայորդու հիշատակին։

Օրվա առիթով կազմակերպված միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև «Պատանի երկրապահների» շարքերը համալրած սաների երդման արարողությունը: