Գլխավոր էջ Information Center News Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, ԳՅՈՒՂ ՆԱԽԱԳԻԾ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՍՊԸ-ի նախագծողներ...

05.03.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, ԳՅՈՒՂ ՆԱԽԱԳԻԾ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՍՊԸ-ի նախագծողներ այսօր՝ մարտի 5-ին, եղել են Բաղրամյան փողոցում. տվյալ փողոցում նախատեսվում է կոյուղատար ցանցի կառուցում:

Փողոցը 60 և ավելի տարի չունի և չի ունեցել կոյուղատար ցանց, բնակիչներն օգտվում են սեպտիկ հորերից։ Մոտ 70 տուն ունեցող փողոցն ունի գրեթե 650 մետր երկարություն:

Համայնքի ղեկավարը տեղում հանդիպել է բնակիչների հետ, քննարկվել են կոյուղատար ցանցին, փողոցում բնակիչների թվին, առկա իրավիճակին, առաջիկա անելիքներին առնչվող և մի շարք այլ հարցեր: