Գլխավոր էջ Information Center News Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ աշխատանքային շրջայց է կատարել...

06.03.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ աշխատանքային շրջայց է կատարել 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող Գոգունց փողոցում:

Համայնքի ղեկավարը տեղում հետևել է աշխատանքների ընթացքին, ոլորտային պատասխանատուների հետ քննարկել է փողոցի հիմնային, մայթերի ու մայթեզրերի, եզրաքարերի և նախագծով նախատեսված ընթացիկ մի շարք աշխատանքների վերաբերող հարցեր:

Համայնքի ղեկավարն այնուհետ եղել է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվելիք Ղանդիլյան փողոց 3-րդ նրբանցքում, տեղում քննարկել են տվյալ փողոցի հիմնանորոգմանը և հարակից բակին առնչվող հարցեր: