Գլխավոր էջ Information Center News Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի մոտ այսօր՝ մարտի 6-ին, քաղաքացիների ընդունելություն է անցկացվել

06.03.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի մոտ այսօր՝ մարտի 6-ին, քաղաքացիների ընդունելություն է անցկացվել:

Փողոցի բարեկարգում և լուսավորություն, բնակարանի և հողի սեփականաշնորհում, շինթույլտվություն, աշխատատեղեր ու դրամական աջակցություններ. այս և բազմաթիվ այլ հարցեր բնակիչների կողմից ներկայացվել է համայնքի ղեկավարին:

Հարցերի մի մասը ոլորտային պատասխանատուների հետ քննարկվել և լուծում ստացել են տեղում, որոշ հարցերի դեպքում հանձնարարվել է գործնական քայլեր ձեռնարկել՝ բնակիչներին աջակցելու համար։

Համայնքի ղեկավարի մոտ ընդունելության այսօր եղել է 39 քաղաքացի: