Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ՝ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ կանայք,
Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները գարնանային այս հրաշալի տոնի՝ Կանանց միջազգային օրվա առիթով։ Հայ կանայք, հայ մայրերը բոլոր ժամանակներում եղել են ազգապահպանության երաշխավորը, ավանդույթների կրողը, հայ օջախների հենասյունը։

Սիրելի մայրեր, ձեր անսահման նվիրվածությամբ, սիրով, համբերատարությամբ, բարությամբ դուք կարողացել և կարողանում եք հաղթահարել անհաղթահարելի թվացող դժվարություններ, ձեր բացառիկ կամքի շնորհիվ կարողանում եք ամենադժվար ժամանակահատվածներում սեր ու բարություն տարածել ձեր շուրջ։ Առանձնակի ուզում եմ շնորհավորել ու իմ խոնարհումը բերել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս զավակների մայրերին։

Սիրելի՛ մայրեր, քույրե՛ր և դուստրե՛ր, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Կանանց միամսյակի առիթով՝ ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում քաջառողջություն, բարեկեցություն, անսահման սեր ու ջերմություն: Ուզում եմ, որ ապրեք անհոգ և շարունակեք ժպիտ, բարություն ու ազնվություն սփռել ձեր շուրջն ու ամենուր: Թող սերն ու հմայքն անպակաս լինեն ձեզանից և գարնաբույր տոն լինի ձեր կյանքի յուրաքանչյուր օրը:

 


Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյան