Գլխավոր էջ Information Center News Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանն այսօր՝ մարտի 1-ին, հյուրընկալել են Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

01.03.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանն այսօր՝ մարտի 1-ին, հյուրընկալել են Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Վարդգես Սամսոնյանը ողջունել է դեսպանի այցը Գյումրի, ներկայացրել քաղաքն իր պատմությամբ, մշակույթով, խոսել տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի մասին: Համայնքի ղեկավարը խոսել է նաև տարբեր երկրների հետ ունեցած կապերի, քույր քաղաքների շրջանակներում համագործակցությունների և մի շարք այլ հարցերի մասին, ապա ընդգծել.«Ուրախ ենք ողջունել Ձեզ մեր հյուրընկալ քաղաքում: Մեր քաղաքը հարուստ պատմություն, ժառանգություն և շատ մեծ պոտենցիալ ունի։ Հաջողված փորձեր ունենք քույր քաղաքների հետ համագործակցությունների և ուրախ կլինենք այդ ուղղությունում Ձեզ հետ ևս համագործակցել»,-ավելացրել է Վ.Սամսոնյանը:

Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը ևս ողջունել է դեսպանի այցը Գյումրի, ապա ներկայացրել տարբեր ոլորտներում քաղաքի հաջողություններն ու ձեռքբերումները, մասնավորապես, առանձնացրել Գյումրու մշակույթն ու սպորտը:

Դեսպանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ պատրաստվում է կրկին գալ Գյումրի, առավել մոտիկից ծանոթանալ Գյումրու պատմությանը, մշակույթին:

Կողմերը պայմանավորվել են հետագայում ևս հանդիպել, քննարկել հնարավոր համագործակցություններին, դրանց համար անհրաժեշտ քայլերին, առկա կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանն առնչվող հարցեր: