Գլխավոր էջ Information Center News Հունվարի 25-ին Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը հյուրընկալել են...

25.01.2024թ. Հունվարի 25-ին Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը հյուրընկալել են Ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթր Աբաջյանին, ծրագրի ղեկավար Արմեն Սիմոնյանին:
Արմերիկյան «Փարոս» հիմնադրամի սոցիակական ծրագրեր իրականացնող «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կյանքի է կոչվում սոցիալական բնակարանների կառուցման նոր ծրագիր՝ Գյումրու «Մսի կոմբինատ» թաղամասում: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են ընդհանուր ծրագրի, դրա իրականացման, առաջ եկող խնդիրների ու մի շարք այլ հարցերի մասին, միաժամանակ քննարկել առաջիկա անելիքները:
Գյումրու համայնքապետարանը պարտավորվել էր հատկացնել անավարտ բազմաբնակարան շենք և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում աջակցել ու օժանդակել հատկացված բազմաբնակարան շենքի լրակառուցման շինարարական աշխատանքներին և անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման գործընթացին:
«Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունը պարտավորվել էր ներդնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, լրակառուցել շենքը՝ որպես սոցիալական բնակարաններ և կառուցումից հետո այն վերադարձնել համայնքին։
Առաջին հարկը թողնվում է ընկերությանը՝ սոցիալ-կրթական և արտադրական նպատակներով օգտագործելու համար: