Գլխավոր էջ Information Center News Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանն այսօր՝ հունվարի 24-ին, հյուրընկալել է Սառա Ստեյցին

24.01.2024թ. Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանն այսօր՝ հունվարի 24-ին, հյուրընկալել է Սառա Ստեյցին: Հանդիպմանը մասնակցել է նաև Գյումրու համայնքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը:
2023 թվականի նոյեմբերի 4-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական 3-րդ մրցաշարին Սառան զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը, իսկ դրա նախորդ տարին՝ նույն մրցաշարում ճանաչվել էր հաղթող: Նա նաև մասնակցել է Համահայկական ամառային 8-րդ խաղերին: Մոտ 5 տարի առաջ է Սառան Վաշինգտոնից եկել Գյումրի և հաստատվել մեր քաղաքում:
Ողջունելով ներկաներին, Լուսինե Սանոյանն իր խոսքում ընդգծել է՝ մեծ պատիվ է Սառային ունենալ մեր կողքին, նրա հաջողությունները ուրախացնում են ու հպարտանալու առիթներ են մեզ ընձեռում: Լ.Սանոյանը միաժամանակ հույս է հայտնել, որ Սառայի հաջողություններն այսքանով չեն սահմանափակվի, նրան դեռ կտեսնենք տարբեր մրցաշարերում Գյումրին ներկայացնելիս ու պատվո հարթակի ամենաբարձր աստիճաններին կանգնելիս:
Սառան իր հերթին շնորհակալություն է հայտնել գնահատանքի ու ջերմ ընդունելության համար: Սառան Վաշինգտոնից է, մայրական կողմից պապիկի արմատները հայկական են: Ինչպես նշում է Սառան, միայն 25 տոկոսով է հայ, բայց հոգով հայ է համարում իրեն՝ 100 տոկոսով: